Ազգային ժողովում արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Ալեն Սիմոնյանի և գործընկերների նախագիծը, որով սահմանափակումներ են դրվում բուքմեյքերական գրասենյակների գործունեության վրա։ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ այդ սահմանափակումները քիչ-քիչ սկսելու են գործել 2020 թվականի նոյեմբերից։
Առաջինը վերաբերում է նրան, որ յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն կարող է առավելագույնը մեկական բուքմեյքերական կետ ունենալ մարզերից յուրաքանչյուրում, Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրում և 4 զբոսաշրջային քաղաքներում՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի, Սևան։
Թունյանը նաև նշեց, որ իրենք ուզում էին անմիջապես դադարեցնել լցակայաններում շահումով խաղերի («խվատայկաների») աշխատանքը, սակայն իրավաբանների հետ քննարկումից հետո որոշել են ժամանակ տալ այդ տնտեսվարողներին, ու այդ սահմանափակումը ուժի մեջ կմտնի օրենքի ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց։