Ադրբեջանը կքննարկի երկրում ատոմակայան կառուցելու հարցը: «Ռոսատոմ»-ը պատրաստ է Բաքվին առաջարկել կառուցել մեծ հզորությամբ ԱԷԿ, այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Վալդայի ֆորումի շրջանակներում:
«ԱԷԿ-ն այնպիսին կլինի, ինչպիսին կուզենան մեր ադրբեջանցի գործընկերները: Մենք հզոր կայան ենք առաջարկում: Ադրբեջանի առանձնահատկությունն այն է, որ պահանջարկը մեծ արագությամբ աճում է: 2018 թվականին էլեկտրաէներգիայի ծախսն ադրբեջանցիներն ավելացրել են 14%-ով, դա շատ-շատ է: Ընդ որում՝ այստեղ էլեկտրաէներգիայի 90%-ը գազաջերմային արտադրության է: Վլադիմիր Պուտինն առաջարկել է Իլհամ Ալիևին լրջորեն մտածել ատոմակայան կառուցելու մասին»,- ասել է Լիխաչյովը: