Մոցարտի երաժշտությունը բարձրացնում է ուշադրության կենտրոնացումը և ուղեղի աշխատանքը: Սա պարզել են Հարվորդի և Կիոտոի համալսարանների գիտնականների խումբը:
Վաղուց հայտնի է, որ դասական երաժշտությունը դրական կերպով է ազդում տրամադրության վրա և փրկում է սթրեսներից: Սակայն պարզվում է, որ այն նաև լավացնում է ուղեղի աշխատանքը:
Ամերիկացի և ճապոնացի հետազոտողները բացահայտել են, որ Մոցարտի մենուետի լսումը օգնում է ավելի կենտրոնանալ տրամաբանական խնդիրների վրա ընդ որում թե երիտասարդների, թե տարեցների մոտ: Գիտնականների կարծիքով հետազոտության արդյունքները ապացուցում են, որ երաժշտությունը կարող է կարևոր դեր խաղալ ուղեղի զարգացման համար:
Փորձաքննությանը գիտնականները ներգրավել են 8-9 տարեկան 25 երեխա, ինչպես նաև 65-75 տարեկան տարեց կին: Գրում է The Daily Mail պարբերականը: Հետազոտվողներին առաջարկել են անցնել հոգեբանական թեստ,որը ստուգում է ռեակցիայի արագությունը:
Փորձարկումը անց է կացվել երեք շրջանով: Սկզբում մասնակիցները լրացրել են թեստը Մոցարտի երաժշտության ներքո, իսկ այնուհետև այդ նույն երաժշտության ձևափոխված տարբերակի ներքո, իսկ երրորդ տարբերակում թեստի լրացումը անց է կացվել ամբողջությամբ լռությամբ:
Պարզվել է, որ Մոցարտի երաժշտության ներքո երկու տարիքային խումբն էլ թեստը լրացրել են ավելի արագ և քիչ սխալներով: Իսկ ձևափոխված երաժշտությունը նշանակալի կերպով դանդաղեցրել է մարդկանց ռեակցիան և նրանք ավելի հաճախ են սխալվել: Գիտնականների կարծիքով այս ամենը խոսում է այն մասին, որ ներդաշնակ երաժշտությունը չի շեղում մարդկանց ուշադրությունը: