Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» «Ալյանս Արենա» ստադիոնում ընդունեց «Հոֆենհայմին», իսկ փոխչեմպիոն «Բորուսիան» արտագնա խաղում ուժերը չափեց «Ֆրայբուրգի» հետ:
«Հոֆենհայմը» Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ և 8 միավորով մրցաշարային աղյուսակում կզբաղեցնի 11-րդ տեղը: «Բավարիայի» միակ գոլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
«Բորուսիա» - «Ֆրայբուրգ» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: «Բորուսիայի» կազմից գոլերի հեղինակ դարձան Ակսել Վիտցելը և Աչրաֆ Հակիմին, իսկ «Ֆրայբուրգի» կազմից աչքի ընկավ Լուկա Վալդշմիդտը: Մանուել Ականժին դարձավ ինքնագոլի հեղինակ:
Գերմանիայի առաջնություն, 7-րդ
«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝ 1:2 (տեսանյութ)
Ռոբերտ Լևանդովսկի, 73 - Սարգիս Ադամյան, 54, 79
«Ֆրայբուրգ» - «Բորուսիա»՝ 2:2 (տեսանյութ)
Լուկա Վալդշմիդտ, 55, Մանուել Ականժի, 90 (ինքնագոլ) - Ակսել Վիտցել, 20, Աչրաֆ Հակիմի, 67