«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանում, հատկապես ՊԵԿ համակարգում կադրային նշանակումները չեն դադարում զարմացնել։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ի նախագծի ղեկավար Վահան Հակոբյանը նշանակվել է ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության վերլուծությունների և ռիսկերի հսկողության բաժնի պետ։
Իսկ թե ինչ ռիսկեր կարող է պարունակել նախկին նախարարի մտերիմներին համակարգում տեղավորելը, կարելի է միայն ենթադրել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: