Սիլվիո Բեռլուսկոնիի դուստրը՝ Բարբարան, բաժանվել է ֆուտբոլիստ Ալեքսանդր Պատոյից և արդեն հանդիպում է 24-ամյա ուսանող Լորենցո Գերիերիեի հետ: Վերջինս, իտալական մամուլի համաձայն, աշխատում է բարում՝ ուսման վարձը վճարելու համար: Chi ամսագիրը հրապարակել է լուսանկարներ, որոնցում Բարբարան շատ ջերմ և սիրային հարաբերությունների մեջ է ուսանողի հետ: