«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանի եղբորորդին եվրոպական շրջագայություններ է սկսել։ Հարկայինում ոչ բարի համբավ ունեցող, վերջերս ՊԵԿ-ը լքած Ռուբեն Սարգսյանը այս օրերին կոռուպցիոն անցյալի կամ բազմամիլիոն ունեցվածքի վերաբերյալ պատասխան տալու փոխարեն, շրջագայում է Արևմտյան Եվրոպայում։
ՊԵԿ-ում դեռևս թարմ են վերջինիս՝ Արաբկիրի և Կոտայքի հարկայինի պետ եղած ժամանակվա չարաշահումների թեմաները, սակայն, ինչպես տեսնում ենք, հեղափոխական արդարադատությունը դեռ չի հասել երկրորդ նախագահի մերձավոր շրջապատին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: