Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում հոկտեմբերի 12-ին կմրցի Լիխտեյնշտեյնի հավաքականի հետ:
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի հաղթանակը բուքմեյքերների կողմից գնահատվել է 1.25 գործակցով: Ոչ ոքին ստացել է 7.00, Լիխտեյնշտեյնի հավաքականի հաղթանակը՝ 12.00 գործակիցը:
Տեղեկացնենք, որ Լիխտեյնշտեյն - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:45-ին: