Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Կարեն Մարտիրոսյանից, ով հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Տիգրան Մեծի պողոտայի 16 հասցեի դիմաց կայանված Nissan March մակնիշի 010 AR 01 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կ. Մարտիրոսյանը ոստիկաններին հայտնել է, որ պայուսակում եղել է 13 մլն դրամ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: