Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեխային վրաերթի ենթարկելու մասին լուրին.

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈւՆ

Նախորդ գրառմամբ հայտարարեցի, որ շառ են անում և ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել, որին հետևեց մի շինծու մեղադրանք մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին։ Որից հետո, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ելնելով, իրենց հետ միասին գնացել եմ բժշկական կենտրոն, որտեղ զննել են երեխային և ասել, որ ոչ մի խնդիր չկա։

Հաջորդ օրը, կինը նորից զանգեց, ու ասեց նորից ստուգման կարիք կա, նորից գործերս թողած գնացի ժամերով հիվանդանոցում անցկացրեցի, նորից ռենտգեն արեցին ու նորից ասեցին, որ խնդիր չկա։

Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է։

Կրկին մարդասիրությունից ելնելով՝ ամեն օր հետաքրքրվել եմ երեխայի որպիսության մասին, մինչև այն օրը, երբ գումարի վերաբերյալ մերժում ստանալով՝ ինձանից պահանջեցին այլևս չհետաքրքրվել երեխայով։


Հարց. ինչու հիվանդանոցում չասեց, որ վրաերթ է տեղի ունեցել ու ոստիկանություն չի դիմել.

Պատասխան. քանի որ նման բան չէր եղել, վկաներ կան, իսկ եթե նման բան ասեր սուտ մատնության համար պատասխանատվության էր ենթարկվելու։

Հ.Գ. հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով. պետք է պատասխանատվության ենթարկեն, որ անմեղ մարդկանց նկատմամբ շառ չանեն կամ քաղաքական կինոների մեջ դերակատարում չստանձնեն։

Հ.Հ.Գ. Ցավում եմ, որ ծնողը կարող է իր երեխային օգտագործել` փող շորթել փորձելու համար»: