hayeli.am-ի էքսկլյուզիվ հարցազրույցը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ.
Լրատվամիջոցներից մեկում լուրեր էին տարածվել, թե Դուք դեմ եք արտահայտվել Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու որոշմանը։
Նման բան չկա։ Որեւէ հարցազրույց այդ լրատվամիջոցին ես չեմ տվել։ Եվ ընդհանրապես, այս ընթացքում ես հարցազրույցներ չեմ տվել ոչ մի լրատվամիջոցի։
Իսկ ինչպե՞ս եք վերաբերvում այդ որոշմանը։
Շատ դրական, շատ նորմալ։
Ճի՞շտ է, որ մինչեւ Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելը նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է Ձեզ հետ իր այս որոշման մասին։
Այո, ինձ հետ քննարկվել է այդ որոշումը։ Եվ Վահե Հակոբյանի թեկնածությունը առաջարկողներից մեկն էլ ես եմ եղել։ Այլ անուններ, այլ թեկնածուներ են եղել, բայց ես պաշտպանել եմ Վահե Հակոբյանի թեկնածությունը։ Բնական է, որ Սյունիքի մարզպետ պետք է լինի մի մարդ, ով շատ լավ տեղյակ է մարզի խնդիրներին, հոգսերին։ Հայտնի է նաեւ, թե ով է Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, ինչ դեր եւ նշանակություն է ունեցել մարզի համար։ Ասում են, թե Վահեն երիտասարդ է այդ պաշտոնը զբաղեցնելու համար։ Բայց եթե մարդը նույն ընտրատարածքից 3 անգամ պատգամավոր է ընտրվել, սա նշանակում է, որ ժողովուրդը նրան հավատում ու վստահում է։
Հայտնի է, որ Սյունիքում մեծ ազդեցություն ունեք Դուք եւ Հակոբյանները։ Բայց այդ ազդեցությունն առանձնապես չօգնեց, որպեսզի իշխող կուսակցությունն ընտրություններին մեծ հաջողություն ունենա։
Ո՞վ ասեց, որտե՞ղ։ Մենք 65 տոկոս ենք հավաքել։
Օրինակ, Ղափանում լավ չէր ձեր վիճակը։
Դե, գիտեք, շատ հարցեր կան։ Ղափանում ամենալուրջ խնդիրն այն է, որ քաղաքում շատ տարածված են աղանդավորական շարժումները։ Եվ բոլոր այդ աղանդավորները նախագահական ընտրություններին իրենց ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին։
Շարունակությունը` այստեղ: