Երեկ Արարատի մարզի` Ներքին Դվին գյուղի գյուղապետի տեղակալը մի խումբ մարդկանց հետ քարոզչական նյութերի համար սահմանված տեղերից հավաքել է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի քարոզչական նյութերը` հիմնավորելով, թե իբր դրանց համար վճարում չի կատարվել: Սակայն, ինչպես հայտնում են թեկնածուի շտաբից, նման նյութերը փակցնելն ու տեղաբաշխելն անվճար է: Նույն տեղում փակցված Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական նյութերը նույն մարդիկ ձեռք չեն տվել: Միջադեպի առնչությամբ համապատասխան բողոք է ներկայացվել ոստիկանություն,-գրում է Հայկական ժամանակ օրաթերթը:
Բագրատյանի քարոզչական նյութերը Ներքին Դվինում արգելվա՞ծ են


