Երեկ Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր, ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի դեմ, արդյոք նրան պատրաստվում են պաշտոնանկ անել: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.
«Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ընդհանրապես ուշադրություն պետք չի դարձնել: Եթե ամեն մի, այսպես ասենք՝ տհասի հայտարարությունը լուրջ ընդունեք, ուրեմն դուք ձեր էներգիան կվատնեք անարդյունավետ»:
Նախագահը պատրաստվում է մեկնել Մոլդովա, ուստի մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե նախագահը պատրաստվո՞ւմ է արդյոք բարձրացնել այնտեղ Աուրելիա Գրիգորիուի հարցը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ տեղյակ չէ՝ նա կանդրադառնա՞ այդ թեմային, թե՞ ոչ»,- գրում է «Առավոտը»: