«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ երեկ լուրեր են տարածվել, թե հուլիսի 9-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ սպորտի և երիտասարդու­թյան հարցերի նախարար Յուրի Վար­դանյանը հանդիպել են:

 Թերթը փորձել է տե­ղեկությունը ճշտել Յուրի Վարդանյանի մամլո խոսնակ Ավետիս Բաբաջանյանից. նա ընդամենը հաստատել է այդ հանդիպման մասին,  սա­կայն ասել է, թե Վարդանյանը չի ցանկա­նում իրենց հանդիպումից մանրամաս­ներ ներկայացնել:

 Իսկ Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժո­ղովուրդ»-ի  հետ զրույցում ասել է, որ հու­լիսի 9-ին Ծառուկյան-Վարդանյան հան­դիպում տեղի չի ունեցել.

 «Օրեր առաջ նման հանդիպում եղել Է, և բնական է, որ նման հանդիպումներ պետք Է լինեն, որովհետև նախկինում եղել են ՀԱՕԿ-ի և նախարարության միջև արմատա­վորված արդյունավետ համագործակցու­թյան եզրեր և այդ աշխատանքային հա­րաբերությունները շարունակվում են: Նախկինում տեղի են ունեցել երկու աշ­խատանքային հանդիպումներ Յուրի Վարդանյանի նախաձեռնությամբ»: