Աղետներից տուժած քաղաքացիների փոխհատուցման, ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական աշխատանքների, աղքատության ցուցանիշի նվազման, ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման և այլ կարևորագույն ծրագրեր իրականացնելու  համար ՀՀ պետբյուջեում գրեթե միշտ փող չկա: Իսկ ահա զվարճանքների, դասախոսությունների, անհեթեթ ծրագրերի համար գումարներ գտնվում են:

 «Ժողովուրդ» օրաթերթը սենսացիոն բացահայտում է արել: Պարզվում է՝ ՀՀ վարչապետ Տիգգրան Սարգսյանը, ում անունը շոշափվում է ֆինանսական մեքենայությունների թեմայով, իր նշանակումից մեկ տարի անց՝ 2009-ին և 2010-ին, ՀՀ կառավարության որոշում է  կայացրել ՀՀ պետբյուջեից 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար հատկացնել «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար (ցուցահանդեսի ընդհանուր ծախսը կազմել է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար, որի մի մասը տվել է Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարությունը, որտեղ ՀՀ դեսպանը վարչապետի եղբայրն Է):

 Թե ինչպես են ծախսվել այդ գումարները, որքանն են գրպանվել  թերթը կներկայացնի վաղվա իր համարում:

 Թերթը հիշեցնում է նաև, որ  երբ Տ. Սարգսյանը ՀՀ վարչապետ դարձավ, ըստ պաշտոնական  տվյալների՝ 2008թ. Հայաստանում աղքատության ցուցանիշը 17,6 տոկոս Էր, ընդ որում ծայրահեղ աղքատության թիվը՝ 1,6 տոկոս: Իսկ հիմա աղքատության ցուցանիշը 35 տոկոս Է: