«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետ է նշանակվել Արթուր Ավալյանը։
Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ Արթուր Ավալյանը մոտ երկու տարի առաջ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ապա վերականգնվել էր որպես Զվարթնոցի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ։
Ուշագրավ է, որ հետհեղափոխական Հայաստանում, երբ հայտարարված է կոռուպցիայի դեմ անողոք պայքար, կաշառքի համար աշխատանքից ազատված անձը նշանակվում է բարձր պաշտոնի։
Եվ այս գործելակերպը ՊԵԿ-ում արդեն օրինաչափություն է դարձել։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: