«Երեկ հայտնի է դարձել, որ Լոռու մարզի Շամլուխ և Հագվի համայնքներում հուլիսի 6-ից 9-ը ընկած ժամանակահատվածում սատկել է և հարկադիր սպանդի ենթարկվել 66 խոզ։ Սատկած խոզերը սահմանված կարգով թաղվել են։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե անկման պատճառները պարզելու նպատակով մարզի «Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային մասնաճյուղի կողմից կատարվում են լաբորատոր հետազոտություններ»,– գրում է «ՀԺ» թերթը։