«Բորուսսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելլերը «Բազելի» հետ խաղից հետո մեկնաբանել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նորամուտը:
«Մենք կարող ենք ուրախանալ «Միկիի» համար: Կարծում եմ, որ մենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստի ենք ձեռք բերել, ով կօգնի մեզ հաջորդ մրցաշրջանում: Երեք նորեկներն էլ լավ տպավորություն թողեցին, չնայած քիչ էին մարզվել թիմի հետ: Ակումբի ղեկավարությունը լավ աշխատանք է կատարել»,- Վայդենֆելերի խոսքերն է մեջբերում Ruhrnachrichten.de կայքը: