«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանին փոխարինող են գտել: Այդ պաշտոնին, ըստ մեր լուրերի, նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Երեկ Արթուր Ջավադյանից փորձեցինք տեղեկությունը ճշտել ու պարզել` արդյոք Ջավադյանը իրեն արժանի փոխարինողի անուն կնշի:
«Այդ հարցը չի քննարկվել. իհարկե արժանի փոխարինողներ կան, այս պահին պատրաստ չեմ նման հարցի պատասխանել, ես շատ շատերին եմ տեսնում այդ պաշտոնին, նաև Մհեր Գրիգորյանին»,- եզրափակեց Ա. Ջավադյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: