Ըստ բրազիլական Radio Globo-ի, հայտնի են դարձել Նեյմարի և Բարսելոնայի միջև կնքված պայմանագրի մանրամասները: Ըստ դրա կատալոնացիները 21-ամյա ֆուտբոլիստի իրավունքների 100 տոկոսը գնելու համար բրազիլական ակումբին վճարել են 17 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հայտարարել է, որ տրանսֆերն ակումբին արժեցել է 57 միլիոն եվրո:
Այսպիսով, այն տեղեկությունը, թե Իսպանիայի չեմպիոնը «Նեյմարի» հորը, նախապես, իր կողմը գրավելու համար, վճարել է 40 միլիոն եվրո, կարող է հիմնավոր լինել: