«Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթ օրը կայացել է արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի դստեր հարսանիքը: Փեսացուն դատախազության համակարգից է: Ծանոթացել են ասպիրանտուրայում ուսանելու տարիներին: Հարսանիքը տեղի է ունեցել Prime Hall համալիրում, պսակադրության արարողությունը՝ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում: Մեր տեղեկություններով՝ նախկին և ներկա պաշտոնյաներ չեն մասնակցել:
Անցած շաբաթ կայացել է նաև Լոռվա նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդու հարսանիքը։ Հարսանիքը կայացել է «Ֆլորենսում», մասնակցել են նաև Սերժ և Ռիտա Սարգսյանները»:
Մանրամասները՝ թերթի համարում: