ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Հանրապետության թիվ 1 առանձնատունը: Վարչապետն ասել է, որ Ս. Սարգսյանի հեռանալուց հետո առանձնատանը մեծ փոփոխություններ չեն արվել, միայն սենյակների որմնային գունային որոշ փոփոխություններ են կատարվել: Ավելացվել են կահույքի մի քանի կտորներ, որոնք հայկական արտադրության են: Ավելացվել է նաև մի ռոյալը, որը «Կոնդի» պահեստից են գտել:
Վարչապետը պնդեց, որ այդ առանձնատունը պետք է վերադարձվի ՀՀ-ին: «1,5 տարի առաջ կառավարությունը որոշում էր, որ այս տունը՝ անկախ ամեն ինչից, պետք է լինի Սերժ Սարգսյանի սեփականությունը: Մեր կառավարությունն ու հեղափոխությունը կասեցրեց դա, որոշում կայացրեց, որ առանձնատունը պետք է լինի պետական: Այստեղ պետք է ապրի ՀՀ ղեկավարի ընտանիքը»,- ասաց նա:
Ն.Փաշինյանը նշեց նաև, որ ինքը պարբերաբար անդրադառնալու է իրենց մասին «ամենապոպուլյար» բամբասանքներին, որոնք տարածելու համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում: Նա հերքեց, որ իր տիկինը՝ Աննա Հակոբյանը պետական ինքնաթիռով արտերկիր է մեկնել: Բացատրեց նաև, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ից չարտերային թռիչքով մեկնել ու վերադարձել:
Ըստ նրա՝ ինքը պետք է սեպտեմբերի 21-ին մասնակցեր Անկախության օրվա տոնակատարություններին, «Մեր ժամանակի հերոսը» մրցանականաշխությանը, հասցներ ՀՀ-ում մասնակցել Սինգապուրի նախագահի պաշտոնական արարողություններին: Եվ դրա համար չկար չվերթային այն տարբերակը, որը հնարավորություն կտար ժամանակին վերադառնալ ՀՀ և մասնակցել նախանշված միջոցառումներին: