Ամերիկուհի Քոլին Բորնսը տեղափոխվել էր Նյու Յորք նահանգի սուրբ Հովսեփի անվան առողջապահական կենտրոն արգելված նյութերի գերդոզավորման պատճառով: Շուտով բժիշկները ախտորոշել են հիվանդի մահը սրտի կաթվածից: Այս մասին հաղորդում է Syracuse Post Standard:
Բորսնի ընտանիքի անդամները համաձայնվել են վերջինիս օրգանները զոհաբերել փոխպատվաստումների համար և ստորագրել են դրա համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի տակ: Կնոջը տեղափոխել են վիրահատարան, վիրաբույժները սկսել են օրգանների հեռացմանը, սակայն այդ ժամանակ մահացածը բացել է աչքերը:
Բժիշկները այդպես էլ չեն կարողացել բացատրել Քոլին Բորնսի մորը Լյուսիլ Կասին, ինչ է պատահել իր աղջկա հետ և որ ախտորոշման որ պահին են նրանք սխալ թույլ տվել:
Քոլին Բորնսը դատի չի տվել բժշկական հաստատությանը, սակայն «այլ աշխարհից վերադառնալու» տեղեկատվությունը հասել է քաղաքի իշախնություններին: Հիվանդանոցը տուգանվել է 6 հազար դոլարով և սկսվել է հետաքննություն:
Չնայած այն հանգամանքին, որ Բորնսի գործը սկսվել է 2011 թվականին, սակայն այն մինչև հիմա չի բացահայտվել: Ոստիկանները չեն բացառում, որ կնոջը ցանկացել են սպանել օրգանների համար:
Այս պատմության վերջը շատ դժբախտ բնույթ է ստացել: Չկատարված վիրահատությունից հետո Բորնսը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն երկու տարի անց կինը ինքնասպանություն է գործել: Ամերիկուհին գտնվել է խորը դեպրեսիայի մեջ և չի տեսել իմաստ կյանքը շարունակելու համար: