Երևանի քաղաքապետարան են դիմել արտերկրյա մի շարք ճարտարապետներ՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակի ճարտարապետական բաց նախագծային մրցույթի համար հայտարարված պայմաններից հանել մասնակիցների քաղաքացիությանը վերաբերող սահմանափակումները, որպեսզի նրանք նույնպես հնարավորություն ունենան  մասնակցելու հայտարարված մրցույթին:
Հաշվի առնելով այդ  հանգամանքը՝ Երևանի քաղաքապետարանը կատարել է անհրաժեշտ փոփոխություններ<<Երևանի  Հանրապետության  հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթի>> 29.05.2013թ. հայտարարության մրցութային պայմաններում.
1. Հայտարարության տեքստի վերնագրից /<<Երևանի  Հանրապետության  հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ>>/ հանել  <<հանրապետական>>  բառը:
2. Հայտարարության տեքստի <<Մրցույթին մասնակցության պայմանները>>  մասում  <<Հայաստանում>>-ի փոխարեն կարդալ` <<Հայաստանում և այլ երկրներում>>:
3. Հայտարարության տեքստի <<Մրցույթի անցկացման և նախագծերի ներկայացման ժամկետները>>  մասում <<օգոստոսի 29-ը>>-ի փոխարեն կարդալ` <<հոկտեմբերի 15-ը>>:
4. Հայտարարության տեքստի <<Մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակային ֆոնդը>> մասում  <<սեպտեմբեր ամսվա 20-ը>>-ի փոխարեն կարդալ` <<նոյեմբերի 5-ը>>: