Մեծ Բրիտանիայում պատրաստվում են դարի իրադարձությանը: Օր օրի պետք է ծնվի արքայազն Ուիլյամի և նրա կին Քեյթ Միդլթոնի երեխան:
Անգլիական լրատվամիջոցների հաղորդմամբ թագաժառանգը պետք է լույս աշխարհ գա հուլիսի 11-13-ը ընկած ժամանակահատվածում: Այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա ծննդաբերությունը, այժմ հնարավոր չէ մուտք գործել: Բոլոր տարածքները նախապես զբաղեցված են լրագրողներով: Սակայն ամեն դեպքում առաջինը նրանք չեն իմանալու, քանի որ նորությունը առաջինը կտեղակացնեն թագուհուն և միայն դրանից հետո կհրապարակվի Բուքինգեմյան պալատի Twitter-յան էջում:
Երեխայի սեռը դեռևս գաղտնիք է պահվում: Սակայն նրա աշխատանքային օրակարգը արդեն պարզ է: 2014 թվականի գարնանը նա մեկնելու է հատուկ մանկական շրջագայության Ավստրալիա և Նոր Զելանդիա :