Դերասանուհի Շերոն Սթոունը GQ պարբերականի «Տարվա կին» մրցանակաբաշխության ժամանակ կրկնել է «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտնի դիրքը։
61-ամյա կինոաստղը նաև ասել է, որ կյանքում կարևորը այնպիսին ինչպիսին կաս լինելն է։ Նա հավելել է, որ հայտնի տեսարանը փոխել է իր ամբողջ կյանքը։
«Մենք սեքսուալության ցանկացած տեսակում ուժեղ լինելու իրավունք ունենք, որը մենք ընտրում ենք, և ոչ ոքի թույլ տրված չէ դա խլել մեզանից»,-ասել է դերասանուհին։