Հայաստանից այսօր տեսանելի է տիեզերական հազվագյուտ երևույթ: Մերկուրի մոլորակն անցնում է Երկրի և Արեգակի մեջտեղով:

Ըստ ՆԱՍԱ-ի տվյալների՝ Մերկուրիի անցումը տեղի է ունենում 100 տարվա ընթացքում 13 անգամ: Մերկուրին արևի առջևով անցնում է 5 ժամվա ընթացքում:

Այս երևույթին կարող են ականատես լինել երկու Ամերիկաների, Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բնակիչները:

Նշենք, որ Մերկուրին Երկրագնդից Արեգակ ընկած հատվածում գտնվող 2 մոլորակներից մեկն է: Նրանցից մյուսը՝ Վեներան, Երկրի և Արեգակիմեջտեղով կանցնի մոտ 100 տարի անց՝ 2117թ.: