Չինացիները վերակենդանացրել են չինական ռազմարվեստի ասպարեզի բարեփոխիչ, կինոդերասան և ռեժիսոր Բրյուս Լիին: Դերասանի պատկերը, որը մահացել է 40 տարի առաջ, վերականգնվել է համակարգչային տեխնոլոգիաների միջոցով:
«Վերակենդանացած» կունգ ֆուի վարպետը հանդես է գալիս վիսկիի տեսահոլովակում: Տեսահոլովակում դերասանը հայտնվում է ժամանակակից Հոնկկոնգում, հագնված գործարարի վերարկու և մայրաքաղաքին նայող պատշգամբին:
Լեգենդար դերասանը իմաստուն մտքեր է արտասանում ջրի ուժի մասին և ինտիկտներին հետևելու անհրաժեշտության մասին: Նա պատմում է, որ «իրական վիշապները չեն մահանում, իսկ կյանքում պետք է ձգտել բացառիկ հաջողության»: Հատկանշական է, որ Բրյուս Լին իր կյանքի ժամանակ փաստացիորեն չի օգատագործել ալկոհոլ:
Համակարգչային հատուկ էֆեկտներին զուգընթաց խաղում է նաև Բրյուս Լիի երկվորյակ Դենի Չան Կվոկ-կվանը: Ինչպես նշում են այդ գովազդի ստեղծողները, աշխատանքի ժամանակ նրանք խորհրդակցել են Բրյուս Լիի աղջիկ Շենոնի հետ:
Տեսահոլովակը հայտնվել է Բրյուս Լիի 40 ամյա տարեդարձից մի քանի օր առաջ, որը մահացել է 1973 թվականի հուլիսի 20-ին 32 տարեկան հասակում: