Ամերիկահայ աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մեջ մեղադրել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահներին։
Դիմելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ Շերը իր Twitter-ի էջում գրել է.
«Եթե «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմաերպությունը վերադառնա, ապա դրա մեղավորները կլինեք Դուք և Էրդողանը։ Դուք օգնեցիք Էրդողանին, որպեսզի նա հաշվեհարդար տեսնի քրդերի հետ, այնպես, որ նրանք Ձեզ չեն օգնի։ Մարդիկ մահանալու են և տանջվելու։ Ձեր «լավագույն ընկեր» Էրդողանը պետք է որ երջանիկ լինի։ ԻՊ-ը սպանեց հայ հոգևորականին և վերջինիս հորը»։