Բրազիլական «Ինտերնացիոնալ» ակումբի ֆուտբոլիստ Մաուրիդեսը վնասվածք է ստացել, երբ տոնել է Բրազիլիայի գավաթի խաղարկությունում «Ամերիկա Մինոյրոյին» խփած գոլը:
Ֆուտբոլիստը գլուխկոնծի է տվել, սակայն անհաջող վայրէջքի պատճառով վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդում է Deadspin.com-ը: 88-րդ րոպեին խփած գոլը 19-ամյա ֆուտբոլիստի համար առաջինն էր պրոֆեսիոնալ կարիերայում: