Մադրիդի Ռեալի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է 2012/13 թվականների եվրոպական մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստը Marca իսպանական պարբերականի կողմից քվեարկիության արդյունքում:
Նրա կարդացողներին առաջարկվել է քվեարկել ՈՒԵՖԱ-ի կողմից եվրոպական առաջնության լավագույն խաղացողի կոչման առաջադրված տաս ֆուտբոլիստներից մեկի օգտին:
Ինչպես հաղորդում է Eurosport հեռուստաընկերությունը քվերակությունում հաղթանակ է տարել Կրիշտիանու Ռոնալդուն, որը 12 գոլով դարձել է Չեմպիոնների Լիգայի 2012/13 մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի օգտին քվեարկել են 54%-ը:
Երկրորդ տեղում հայտնվել է Բարսելոնայի հարձակվող Լեոնել Մեսին: Նրա օգտին քվեարկել են 23%-ը: Արգենտինացի հարձակվողը Իսպանիայի առաջնությունում դարձել է 46 գոլի հեղինակ:
Եռյակը եզրափակել է Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որի օգտին քվեարկել են 10%-ը: