«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը և տեղակալ Վաչագան Ներսիսյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրի մեջ ամեն ինչ գրված է»,- «Ժամանակի»-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով իր ազատման պատճառներին։ Մովսես Հակոբյանը «շատ լավ, շատ դրական է գնահատում» իր ազատման որոշումը, նա նշեց, որ որևէ լարվածություն, որևէ տարաձայնություն այդ ազատմանը չի նախորդել։
Մեզ հետ զրույցում Հակոբյանը նաև չբացառեց, որ կառուցվածքային փոփոխություններից հետո հնարավոր է վերանշանակվի:
Նշենք, որ ըստ նախնական խոսակցությունների՝ ռազմական տեսուչի ինստիտուտը լուծարվելու է։ Այդ կառույցը ձևավորվելու է ՊՆ-ի կազմում՝ իբրև ռազմական վերահսկողական ծառայություն։ Մովսես Հակոբյանը և նրա տեղակալները նշանակվելու են այս կառույցում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: