Նոյեմբերի 18-ին, ժամը 15.30-ին, հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ Արտենի-Արագածավան գյուղերի միջնամասում երկաթուղու գծերի վրա մարդ կա ընկած:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 15.20-ի սահմաններում գյումրեցի մեքենավարը, վարելով բեռնատար գնացքը, վրաերթի է ենթարկել Արտենի գյուղի բնակիչ 51-ամյա մի տղամարդու: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ժամը 17.05-ին մահացել է: Նախապատրաստվում են նյութեր: