Բրիտանական թագավորական ընտանիքում բարդ իրավիճակ է ստեղծվել, որը խորանում է օր-օրի: Ընտանիքում ոչ ոք նամակագրություն չի պահպանում եւ չի շփվում արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հետ:
Չնայած այն հանգամանքին, որ Մարքլը վերջին շրջանում իրեն շատ ավելի համեստ է պահում, միլիոններ չի ծախսում հանդերձանքի վրա եւ սկանդալներ չի ստեղծում սպասարկող անձնակազմի հետ, թագավորական ընտանիքի մյուս անդամներն իրենց հեռու են պահում Սասեքսյան ամուսնական զույգից:
Շատերը պնդում են, որ Քեյթ-Ուիլյամ եւ Հարրի-Մեգան զույգերի միջեւ տարաձայնություններն ավելի շատ են, քան կարծում են ոմանք: «Ապագա թագավոր Ուիլյամի եւ նրանից մեկ աստիճանով ցածր համարվող Հարրիի միջեւ մրցակցությունը կուժեղանա»,-նշում են փորձագետները:
Եղբայրների, առավել եւս նրանց կանանց միջեւ վեճերի առիթները շատ են: Օրինակ, վերջերս կոնֆլիկտ առաջացավ Հարրիի այն հայտարարությունից հետո, թե Մեգանի հետ իրենք ծրագրել են 2 երեխայից ավելի չունենալ՝ իբր Երկիր մոլորակը չգերբնակեցնելու համար: Իսկ Քեյթ-Ուիլյամ զույգն արդեն 3 երեխա է դաստիարակում, եւ պարզ չէ, թե կբավարարվե՞ն արդյոք այդքանով:
Իսկ թագուհի Եղիսաբեթը անակնկալի էր եկել այն տեղեկությունից, որ Մարքլը եւ Հարրին նախատեսում են առանձին անցկացնել Սուրբ Ծնունդը:
Եվ ընդհանրապես, բրիտանական թագավորական ընտանիքի անդամների հարաբերությունները երբեք էլ ջերմությամբ չեն առանձնացել:
Աղբյուր՝ wday.ru