«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ . «Հարգարժա՛ն պարոն Միրզոյան, «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը հայցում է Ձեր ներողամտությունն ստեղծված իրավիճակի և նման անհարմարություն պատճառելու համար: Մեր ցանցը Երևանում գործում է 2006-ից և վայելում է երևանցիների և քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը: Մեր համար մեր աշխատանքում ամենակարևորն ու առաջնայինը յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունն է: Ստեղծված իրավիճակում մեր աշխատակիցը թույլ է տվել կոպտագույն սխալ, խախտել մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Մեր ընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարում նման անտեղի շահարկումները և կրկին ներողություն խնդրում մեր աշխատակցի անթույլատրելի վարքագծի համար»։