Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 30 տարեկան:

Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին Երևանում: 1992 թվականին ընտանիքի հետ մեկնել է ՌԴ: Դպրոցում առանձնանում էր լեզուների իմացությամբ, բայց որոշում է սպորտով զբաղվել: 15 տարեկանում թեքվանդոյի եռակի չեմպիոն էր:
Ռուսաստանից վերադառնալով՝ Արմենակ Ուրֆանյանն ընդունվում է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ: ՀՀ Զինված Ուժերում էր 2007 թվականից: 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար` առաջին գծում:
2016 թվականի ապրիլի 2-ին կապիտան Ուրֆանյանը մարտի է բռնվել հակառակորդի բազմիցս գերազանցող ուժերի դեմ: Զոհվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դեմ անհավասար ուժերով մղված մարտում:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով: