Սիրիայի Սարաքեպ գյուղում սիրիական բանակի մղած մարտերի ընթացքում փետրվարի 5-ին հայ զինծառայող է զոհվել։

Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը։

Զոհված զինծառայողը 1988 թվականին ծնված Ժան Գաթանճյանն է։

Նրա հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր՝ Հալեպի հայ կաթողիկե Սուրբ Խաչ եկեղեցուց։