Մարտի 30-ին հակառակորդը երեկոյան ժամը 18:50-19:30 ընթացքում կրակ է արձակել Կոթի, Ոսկեվան և Բաղանիս գյուղերի ուղղությամբ։ Կոթի գյուղի բնակիչների փոխանցմամբ, նախնական տվյալների համաձայն՝ հակառակորդի կրակից վնասվել է Կոթի գյուղի տներից մեկի տանիքը, Ոսկեվան գյուղում վիրավորվել է մեկ դպրոցահասակ երեխա, ինչպես նաև մարտական դիրքերում ունենք ևս երկու վիրավոր ։