«Оса» զենիթահրթիռային համակարգը այսօր խոցել է գերժամանակակից «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Տաղանդավոր հայ ինժեներների մոդերնիզացրած և ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հմտորեն կիրառված «Оса» զենիթահրթիռային համակարգը այսօր խոցել է գերժամանակակից "Elbit Hermes 900" անօդաչու թռչող սարքը»։