Առավոտյան հարցրել եմ զորահավաքի ու զորակոչի պետական ծառայության ղեկավարին` քանի՞ հոգի է այս օերերին դիմել զինկոմիսարիատներ պատերազմելու ցանկությամբ: Ես կասեմ այդ թիվը, թող բոլորը լսեն և վերլուծեն: Նա ասաց՝ մոտ 150... 60-ը՝ Թովուզից, որտեղ մարտեր են ընթանում։ Իսկ քանի՞ մարդ է հավաքվել Շեհիդների ճեմուղու մոտ․ հազարներ: Այս մասին կառավարության հետ առցանց հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ խոսելով հուլիսի լույս 15-ի գիշերը Բաքվի կենտրոնում ցույցեր անողների մասին:

«Ով երեկ ասում էր՝ «Ես ուզում եմ պատերազմել Ղարաբաղում», թող գնա և իր անձնական տվյալները ներկայացնի զինկոմիսարիատ, թողնի հասցեն, պետք եղած պահին կկանչենք»,- ասել է Ալիևը: