Հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից:

 Ամուսնացած էր, ընտանիքի հետ ապրում էր Վանաձոր քաղաքում:

 Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Աշոտն ու կինը`Սյուզին, շուտով ծնողներ պետք է դառնային։

 Աշոտ Միքայելյանն ավագ եղբայր ունի, որը նույնպես զինվորական է։