«Իրականացվում է ծառայողական քննություն, նաև քրեական գործ է հարուցված կամ մոտ օրերս պիտի հարուցվի: Քննության ընթացքում մենք կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել, որովհետև մեր նախնական գնահատականն այն է, որ Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում: Արդյո՞ք մեր զինծառայողը առևանգվել է, թե՞ այլ պայմաններ են եղել, մենք դա դեռևս պիտի պարզենք: Հիմա մեր պահանջն այն է, որ առնվազ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչն այցելի մեր զինծառայողներին»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի վերաբերյալ վերջին պնդումներին՝ հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել, Դավիթ Տոնոյանը պատասխանել է. «Ապրիլյան գործողություններն ավարտվել են տարածքային որոշ կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել:
Հարցին, թե սա բավարա՞ր է պնդել, որ չենք հաղթել, Դավիթ Տոնոյանն ասել է. «Ես չեմ պնդողը: Որպես պաշտպանության նախարար՝ ես հաղթելու կողմնակիցն եմ»: