Հարգելի՛ կոտայքցիներ,

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում, ցավոք, զոհեր ունենք նաև Կոտայքի մարզից:

Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայող, 1978 թվականին ծնված Ավագ Գրիշայի Մելիքյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր ժամը 11:00-ին՝ Չարենցավանի Երիտասարդական փողոցի սգո սրահից:

2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Ժորա Կարենի Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին՝ Մեղրաձորի Ս.Աստվածածին եկեղեցում:

2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Դավիթ Սամվելի Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին՝ Աբովյանի Գերեզմանատանը հարակից սգո սրահում(Սարալանջի փողոց 32/31/1):

Կոտայքի մարզպետարանը ի դեմս մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի, խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, հարազատներին և ընկերներին:

Խորապես հասկանալով իրավիճակի հուզականությունը՝ այնուամենայնիվ, խնդրում և հորդորում ենք՝ պահպանել համաճարակային անվտանգության կանոնները՝ հնարավորինս բացառելով մարդկային կուտակումները:

Փառք և խոնարհում մերօրյա հերոսներին: