Ադրբեջանի իշխանությունները, թեեւ ամեն կերպ փորձում են իրենց իսկ նախաձեռնած ռազմական ավանտյուրայի ձախողումը կոծկել, սակայն նույնիսկ պաշտոնական լրահոսում հնարավոր չի լինում որոշ բաներ քողարկելուց։

Մասնավորապես այսօր ադրբեջանական մամուլում հայտնվել է հայտարարություն, ըստ որի, իշխանությունները հորդորում են կամավորներին մասնակցել մարտական գործողություններին՝ զինվորագրվելով։ Ադրբեջանական ՊՆ-ում շեշտել են, որ հատկապես հետաքրքրված են այն կամավորների զինվորագրումով, ովքեր ունեն մարտական փորձ։ Կամավորագրությունը իրականացնելու է մոբիլիզիացիայի պետական ծառայությունը։