Թուրքիայի պաշտպանության նախարարությունը այսօր հերքել է հայտարարություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերում կիրառվում են թուրքական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):


«Այն պնդումները, թե կիրառվել են թուրքական ինքնաթիռներն ու ԱԹՍ-ները՝ սուտ են։ Դա ոչ այլ ինչ է, քան սև քարոզչություն»,- ասված է հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել Է սեպտեմբերի 27-ին, վիճելի տարածքում ակտիվ մարտեր են ընթանում։ Ադրբեջանում և Հայաստանում ռազմական դրություն Է մտցվել և զորահավաք հայտարարվել։