Հրապարակվել է ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացման տեսանյութը:

Տեսանյութն իր էջում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը մակագրելով.

«Արցախի ՊԲ փայլուն իրականացրած գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացումը»: