Իրավունքն իրականում, պարտականության հայելին է, և հակառակը՝ պարտականությունն է իրավունքի հայելին, որովհետև այն ինչ իմ պարտականությունն է, ուրիշի իրավունքն է, և կառակաը: Եվ այս ամենը պետք է հավասարակշռության մեջ գոյություն ունենա: Այսօր՝ մարտի 22-ին, «Զրույցներ պետության մասին» խորագրով՝ տիկտոկյան հերթական հոլովակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ հոլովակում՝ պետության մասին առաջին զրույցի ժամանակ անդրադարձել է և արձանագրել, որ ժողովրդավարական պետության հիմքը քաղաքացին է և քաղաքացին ձևավորվում է այն պայմաններում, երբ գիտակցաբար, այսպես կոչված, բացարձակ ազատության գաղափարից որոշակի նահանջ է կատարում և կամավոր կերպով որոշակիրորեն սահմանափակում է իր ազատությունը:

Նա նշեց նաև, որ եթե պատկերացնենք ազատությունը և ազատության սահմանափակումները որպես ուղղահայաց և հորիզոնական առանցքներ, ահա այդ առանցքների հատման կետում առաջանում են իրավունքը և պարտականությունը:

«Եթե օրինակ կա կյանքի իրավունք, ուրեմն կա չսպանելու պարտականություն: Կամ, օրինակ, ավտոմեքենան կանոններով վարելու պարտականություն, որպեսզի ուրիշի կյանքը վտանգի տակ չդրվի: Կա սեփականության իրավունք, կա չգողանալու պարտականություն: Ամենակարևորն իրականում այն է, որ պարտականությունները իրավունքներն ուժեղացնելու համար են: Եթե ես՝ որպես քաղաքացի, ստանձնում եմ պարտականություն, դա ուժեղացնում է իմ իրավունքը: Որովհետև եթե քաղաքացին չի գողանում, ուրեմն պաշտպանված է իրավունքով»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այս ամենը, սակայն իմաստ ունի հավաքականության մեջ, այսինքն ժողովուրդն է որոշում իրավուքնի և պարտականության առանցքի հատման կետը:

Նրա խոսքով, Խնդիրն այն է, որ մեր իրականության մեջ մենք երբեմն չենք ընկալում այս կարևորագույն փաստը, երբեմն չենք ընկալում մեզ, որպես մեր իրավունքի և պարտականությունների աղբյուր:

«Մենք ենք սահմանել այդ իրավունքներն ու պարտականությունները, ուրիշ մեկը չի տվել մեզ: Երբ մենք մտածում ենք, թե ուրիշն է մեզ տվել այդ պարտականությունն ու իրավուքնը, օտարվում ենք դրանցից: Պարտականությունը ընկալում ենք որպես կալանք, ձերբակալություն, իսկ իրավուքնի դեպքում, մեզ ստորադասում ենք այն պոտենցիալ ուրիշին, որը ենթադրում ենք, թե մեզ իրավունք է տվել»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց նաև, որ այդ գիտակցումը թուլացնում է մեր ինքնիշխանության զգացումը և մեր ընկալումը, որովհետև ինքնիշխանությունը հենց այն մասին է, որ մենք մեզ համար սահմանում ենք իրավունքներ և պարտականություններ: Եվ կարևոր է որ սա լինի համատարած քաղաքացիական գիտակցություն և ենթագիտակցություն:

Հոլովակի վերջում, նա հարց բարձրացրեք, թե ինչքանո՞վ է այս ամենը այսպես մեր իրականության մեջ և առաջարկեց մտածել այդ մասին: