Տեսնո՞ւմ եք ես տղերքին...
Էս լուսապատկեր տղերքին...
Էս տղերքը ՀՀ ոստիկանության տղերքն են,
Հայ ոստիկաններն են,
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Էս տղերքը հիմա չկան, զոհվել են։
Հանուն երկրի խաղաղության նրանք իրենց կյանք են տվել։
Էս տղերքը, էս հերոս տղերքն առաջին էին, որ հենց լսեցին կռվի ձենը, զենքն ուսերին, թողնելով ամենքին ու ամեն բան, գնացին կռիվ, գնացին հայրենիքը պահելու, որովհետև նրանց երակներում հայրենասիրությունը անասելի շատ է,

Այո՛, ոստիկանն ամեն մեծ հայրենասերն է, դա այլևս անժխտելի փաստ է։

Էս տղերքը, էս մեծատռով տղերքը, իրենց կյանքը ուրացած, ծառայել են հանուն երկրի խաղաղության, հանուն ժողովրդի անվտանգության։

Շատ հաճախ հալածվել են ու քարկոծվել քաղաքացու կողմից, երախատամոռ ու անարժան քաղաքացու կողմից,
բայց, չէ, նրանք ո՛չ ընկճվել են, ո՛չ դժգոհել։

Նրանք առանց բողոքի են ծառայել, ծառայել են մոռանալով ժամ ու ժամանակ,
Ծառայել են պատվով ու սիրով,
Ծառայել են անձնվիրաբար ու քաջաբար,
Ծառայել են անքուն,
Որովհետև նրանց գենը հայու գեն է, հերոսի գեն է, ազնիվ ու նվիրյալ տղու գեն է։
Տղերքը չկան,
Տղերքը ընկան,
Ընկան` հանուն բոլորիս,
Ընկան, որ մենք ապրենք,
Ընկան` չտեսնելով դեռ չծնված իրենց բալեքին,
Ընկան` որբ թողնելով իրենց երեխերին,
Ընկան` որդեկորույս դարձնելով իրենց մայրերին ու հայրերին,
Ընկան իրենց սիրած կանանց մենակ թողնելով, թողնելով առանց իրենց,
Ընկան՝ մեզ թողնելով առանց իրենց։

Էս տղերքը իմ պաշպաններն էին,
Քոնն էին, մեր ազգինն էին։

Հիմա ազգս չունի նրանց, մենք կորցրինք իսկականներին։
Հայաստան աշխարհ, նայիր, տես,
Տես՝ ինչ տղերք ես ունեցել,
Տես, թե նրանք քեզ ինչքան են սիրել։
Եվ ոչ միայն քեզ, Արցախն են սիրել, մեր Արցախը։
Արցախի հողում էլ ընկել են հերոսները։

Երդվեցին ծառայել անձնվիրաբար ու երդմանը տեր եղան...
Մենք էլ երդվենք, որ նրանց երդումը կիսատ չի մնա
Չար թշնամու զարկից,
Բայց (դա հետո)...

Տղերք, իմ հպարտ ու քաջ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ,
Մեզ հետ դուք կլինեք միշտ,
Ձեր չապրած կյանքը պատվով մենք կապրենք, ձեր չարած գործը կիսատ չի մնա, մենք կշարունակենք
Կգամ, տղերք, մի օր կգամ ձեր շիրիմներին ու կխոնարհվեմ ձեր առաջ,
Ձեր պատվի ու հերոս անվան առաջ,
Կծնկեմ ու անուն առ անուն ներողություն կխնդրեմ, որ այսօր մենք կանք, իսկ դուք՝ ոչ,
Կներեք, տղերք, որ մենք ապրելու ենք, իսկ դուք...
Կներեք, որ մենք ձեր չափ չսիրեցինք Հայրենիքը,
Հազար փառք ձեզ, իմ եղբայրներ,
Աստված ձեզ ընտրեց, որովհետև դուք ամենաարդարն ու լավն էիք, որովհետև դուք պետք է ապրեք հավերժ, դուք անմահ եք այլևս, ձեր անունը ոսկեզօծ տառերով պիտի գրվի հայոց պատմության փառավոր էջերում։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=629581861254175&id=100026070997645