Ադրբեջանցի մայրերը հայտարարություն են տարածել, որում պատասխան են պահանջում Ադրբեջանի իշխանություններից, թե ինչի համար են իրենց որդիները զոհվել։ Այս մասին հայտնում է TolishMedia -ն:

«Նախևառաջ, մենք պետք է համախմբվենք կեղեքող կոռումպացված բռնապետական ​​կլան-խունտայի դեմ և հարցնենք, թե որտեղ են մեր նահատակների մարմինները, ինչի՞ կարողացավ հասնել մեր երկիրն այս օրերի ընթացքում, ի՞նչ է ձեռք բերել: Ոչ ոք մեզ այս հարցերի պատասխանը չի տալիս: Ամեն ինչ սուտ է: Ի՞նչ է ասում երկրի նախագահը: Նա ասում է, որ զոհերի թիվը պետական ​​գաղտնիք է: Նա մեզանից թաքցնում է, թե մեր որդիներից ով է ողջ մնացել, և ովքեր են մահացել: Մեր հարցերը չպետք է անպատասխան մնան:

Ալիեւը ոչ մի բանի մասին չի մտածում, բացի նրանից, թե ինչպես պահպանի իր կոռումպացված ռեժիմը մեր որդիների կյանքի գնով: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երեխաները զոհ դառնան:

Այսօր մեր պարտքն է Ալիևից պահանջել, որ պատասխան տա:

Եկեք միասնական լինենք: Ոչինչ չպետք է խանգարի մեզ տապալել Ալիևների կլանը, որը զոհաբերում է մեր երեխաների կյանքը և բոլորիս տանում դեպի մահ»,- ասված է հայտարարությունում: