Ամերիկյան ViaSat ռազմական ընկերությունը դադարեցնում է իր բոլոր մատակարարումները Թուրքիային։ Սա տեղի է ունեցել ընկերության առջև ամերիկահայերի անցկացրած բողոքի ակցիաներից հետո, որոնց ընթացքում ցուցարարները պահանջել են այլևս տեխնոլոգիաներ չտրամադրել թուրքական «Բայրաքթար» դրոնների համար։

Նշենք, որ ընկերության ծառայությունների մեջ է մտնում արբանյակային տեղորոշումը, ինչը չափազանց կարևոր է անօդաչու սարքերի կառավարման համար։